Wednesday, 24 06 2026
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է

Թուրքիայում 3 ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում երեք ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է չեզոքացնելու համար սպառնալիքները, որոնք կապված են հուլիսի 16-ին կատարված պետական հեղաշրջման փորձի հետ։ Անկարայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ ձերբակալությունները կշարունակվեն՝ փոխանցում է BBC-ն։

Նա խոստացել է «արագ վնասազերծել հեղաշրջման փորձի մեջ ներգրավված ահաբեկչական կազմակերպության բոլոր տարրերը»։

Իր որոշման մասին Էրդողանը հայտարարել է Թուրքիայի կառավարության նախարարների հետ հանդիպումից հետո։ Նա վստահեցրել է, որ ժողովրդավարության ինստիտուտները արտակարգ դրության ժամանակ չեն տուժի։

«Մենք երբեք զիջումների չենք գնացել, երբ խոսքը եղել է ժողովրդավարության մասին։ Եվ չենք գնա երբեք»,- ասել է նա։

Երեկ նախագահ Էրդողանը 5 ժամ տևողությամբ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել, որի ժամանակ քննարկվել են անվտանգության նոր միջոցառումները։

Իշխանության տապալման փորձի մեղադրանք է առաջադրվել 99 գեներալի։ Դա մոտավորապես 356 բարձրագույն սպաների ընդհանուր թվի մոտ 1/3-ն է։

Իշխանությունները նաև արգելել են բոլոր գիտնականներին ու համալսարանական դասախոսներին՝ չհեռանալ երկրից, քանի դեռ շարունակվում են պետական ծառայողների զտումները։

Ներկայումս արդեն ավելի քան 50 հազար մարդ է ձերբակալված կամ աշխատանքից հեռացված։

Փակ է 626 հաստատություն, մեծ մասամբ մասնավոր դպրոցներ և քոլեջներ։ Կասկածներ կան, որ դրանք կապված են Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրել են դավադրության կազմակերպման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում