Եվրախորհրդի նախագահ և Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը չի կարծում, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կդառնա նախադեմ մյուս անդամ պետությունների համար։ Այս մասին հայտարարել է Տուսկը TVN24 հեռուստաալիքի ծրագրում։
Տուսկը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալն անվանել է «լուրջ սխալ»։ «Մենք չենք կարող ընկալել Brexit-ը որպես ազդանշան ԵՄ-ից հաջորդական ելքերի համար։ Դա լուրջ էր, բայց միջադեպ»,- ասել է նա։
Տուսկը մեկնաբանել է նաև քաղաքական իրադարությունը Լեհաստանում՝ անվանելով այն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեսանկյունից նահանջ Լեհաստանում լիբերալ ժողովրդավարության դասական տարբերակից։
Լեհաստանը, նրա կարծիքով՝ հեռանում է ԵՄ կենտրոնից շրջագիծ։









































