Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան Ադրբեջանի հետ պայմանագրի շրջանակներում արդեն ստացել է «Անտոնովի» արտադրության առաջին երկու «Ան-178» ռազմատրանսպորտային ինքնաթիռների կանխավճարը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ, տարածքային զարգացման նախարար Գենադի Զուբկոն:
«Կա 10 ինքնաթիռի պայմանագիր: Հունիսին ստացվել է երկու ինքնաթիռի համար կանխավճարը: Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին, որը չի վախենում ֆինանսավորել»,- ասել է նա:








































