Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսպանիան և Պորտուգալիան չեն կարողացել նվազեցնել բյուջեի դեֆիցիտը ԵՄ-ի սահմանած ժամկետում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Եթե երկրները չապացուցեն, որ դեֆիցիտը կապված է որևէ արտակարգ հանգամանքների հետ, ապա նրանց դեմ կսահմանվեն տուգանքներ նրանց ՀՆԱ 0.2 տոկոսի չափով, ինչը կարող է մի քանի միլիարդ դոլարի հասնել։
Մինչ օրս այդ միջոցառումը չի կիրառվել ԵՄ ղեկավարության կողմից բլոկի մեջ մտնող երկրների հանդեպ։
Հուլիսի 12-ին տեղի կունենա ԵՄ ֆինանսների նախարարների խորհրդի հանդիպումը, որի ժամանակ պաշտոնյաները կդիտարկեն Եվրահանձնաժողովի հայտարարությունը։









































