Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Կին գործիչները նոր նախաձեռնություն են հիմնում ընդդեմ ազատագրված տարածքների վերադարձման

Նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և բնապաշտպան Կարինե Դանիելայնը ստորագրահավաք են սկսում. հասցեատերը ՀՀ իշխանություններն ու միջազգային կազմակերպություններն են: Հասարակական գործիչների անհանգստության առարկան ԼՂ-ի շուրջ բանակցությունների փակ և, նրանց բնորոշմամբ, վտանգավոր գործընթացն է, մասնավորապես՝ ազատագրված տարածքների վերադարձի հնարավորությունը, այն սակավ ջանքերը, որ գործադրվում են՝ ԼՂ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու:

Բացի դրանից՝ Հայաստանը, ըստ նրանց, պետք է ջանքեր գործադրի, որպեսզի հաստատի, թե ով է նախահարձակ եղել ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ:

Նախաձեռնության անդամները վստահ են, եթե իրենց նախաձեռնությանը շատերը միանան, կհասնեն հաջողության:

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունն էլ հենց տեղավորվում է տարածքների վերադարձի տրամաբանության մեջ: Նրա դիտարկմամբ՝ իշխանությունը փորձում է չեզոքացնել նրանց, ովքեր դեմ են տարածքների վերադարձման սկզբունքով հակամարտության կարգավորմանը: Հրանուշ Խառատյանի խոսքով՝ տարածքների վերադարձմանը դեմ է ամբողջ հանրությունը:

Լարիսա Ալավերդյանն էլ շարունակում է՝ եթե խոսքը գնում է  գաղափարը չեզոքացնելու մասին՝ ապա իշխանությունը սին հույսեր է տածում: «Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները փակ են, հասարակությունն իրականում չի իմանում բանակցությունների մանրամասների մասին, տեղի են ունենում հեռախոսազրույցներ, որոնց միայն պաշտոնական մասին ենք ծանոթանում, մտավախություն կա, որ վերջում իշխանությունները մեզ տհաճ անակնկալ կմատուցեն»,- ասում է Լ. Ալավերդյանը։

Հրանուշ Խառատյանն էլ հավելում է՝ մեկ անգամվա քաղաքական քայլ չի լինի տարածքների վերադարձը, Հայաստանն աստիճանաբար է «մաշեցվել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում