Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Լոռու մարզպետը ոչ ազատում է Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրենին, ոչ էլ պատրաստվում է դատի տալ նրան

Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրենն ու ուսուցիչները վերջերս հաճախակի են Վանաձորից Երևան գալիս` մամուլի ակումբներում և հեռուստաեթերով իրենց բողոքն արտահայտելու՝ տնօրենն` իր կողմից աշխատանքից ազատված ուսուցչուհիներից մեկի հետ մինչ օրս չկարգավորվող իրավական վեճից, ուսուցիչները` դրա պատճառով իրենց աշխատավարձերի «սառեցումից»:

Դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի և նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի միջև դեռ 9 տարի առաջ իրավական հարթության վրա ծագած վեճը, ՀՀ ներպետական դատական ատյաններով մի քանի անգամ անցնելով, դարձյալ մնում է չլուծված: Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած մի շարք իրավական ակտերով ուսուցչուհին պայքարում է աշխատանքում վերականգնվելու և չաշխատած ժամանակահատվածում հարկադիր պարապուրդի գումարները ստանալու համար: Տնօրենն էլ պնդում է, որ կատարել է նրան աշխատանքում վերականգնելու դատարանի պահանջը, իսկ մի քանի դատական վճիռներով հօգուտ ուսուցչուհու հաստատված` բռնագանձման ենթակա գումարներն անօրինական են:

Փաստն այն է, որ ուսուցչուհին ներկայումս չի աշխատում նշված դպրոցում, այսինքն` վերականգնված չէ, բայց փոխարենը հաստատված է հօգուտ նրա բռնագանձելիք գումարի չափը, բռնագանձման պահանջով հարուցված է ԴԱՀԿ վարույթ, և ուսուցչուհին հարկադիր պարապուրդի համար գումարներ է ստանում դպրոցի բյուջեից:

Նրա գումարը վճարելու համար արգելանք էր դրվել դպրոցի գույքի ու բանկային հաշիվների վրա, արդյունքում դպրոցի աշխատակազմը զրկվել էր աշխատավարձ ստանալու հնարավորությունից: Խնդրի լուծման նպատակով Լոռու մարզի քննչական բաժինը միջնորդագիր էր ներկայացրել Լոռու մարզպետին` խնդրելով օբյեկտիվ քննության առնել 8-րդ դպրոցի հարցը և կոնկրետ գործողություններ կատարել, մասնավորապես` աշխատանքից ազատել տնօրենին` դատարանի վճիռը չկատարելու, ուսուցչուհուն աշխատանքում չվերականգնելու համար, ինչի արդյունքում վերջինիս հարկադիր պարապուրդի դիմաց վճարելով` դպրոցի աշխատակազմն է տուժում` զրկվելով աշխատավարձից: Տնօրենին ազատելու միջնորդությունը մարզպետարանը մերժել էր: Փոխարենը դիմել էր կառավարությանը` դպրոցի համար լրացուցիչ գումար խնդրելով, ինչի վերաբերյալ, բնականաբար, պարզաբանում էր պահանջվել: Արդյունքում կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից Վանաձորի թիվ 8 դպրոցի հարցը քննարկվելով` հանձնարական էր ուղարկվել ԿԳ նախարարին, վերջինս էլ գրություն էր ուղարկել Լոռու մարզպետին` խնդրի լուծման հետևյալ տարբերակով՝ քանի որ հարցը պետական բյուջեին է վերաբերում, հետադարձ (ռեգրես) հայցով դիմեն դատարան` պատասխանող ճանաչելով դպրոցի տնօրենին, և արդեն վերջինս կկրի գումարների վճարման պատասխանատվությունը: Մարզպետարանն այս տարբերակին էլ չի արձագանքում:

Լոռու մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանը, հայտնելով հետադարձ հայցի վերաբերյալ մարզպետարանի դիրքորոշումը, նշեց. «Դա մեր կողմից չպետք է ներկայացվի։ Եթե հարկ լինի ներկայացնել, դա պետք է ներկայացվի ֆինանսների նախարարության կողմից»: Ավելի վաղ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ի տնօրենի վերաբերյալ նույնն իրավաբանն ասել էր. «Մենք գտնում ենք, որ այդ միջնորդագրի մեջ (տնօրենին աշխատանքից ազատելու` հեղ.) բարձրացված հարցը այդպես չպետք է լուծվի, և գտնում ենք, որ ներկայիս տնօրենի կողմից պահպանվել են օրենսդրության պահանջները»:

Ի դեպ, վերջին հարցազրույցին իրավաբանը դժվարությամբ համաձայնեց` ասելով, որ մարզպետը հրահանգել է այս թեմայով չխոսել լրագրողների հետ: Մեր դիտարկմանը, որ խոսքը հանրակրթական դպրոցի մասին է, ուստի չեն կարող հանրությանը զրկել տեղեկատվություն ստանալու իրավունքից, իրավաբանը մի քանի տեղեկություն հաղորդեց. գլխավորապես, որ դպրոցի աշխատակազմն արդեն ստացել է աշխատավարձերը: Ապրիլ ամսին վճռով սահմանված` ընդհանուր 3 մլն 600 հազար դրամից պարտատեր ուսուցչուհու հաշվեհամարին է բռնագանձվել 1 մլն 800 հազար դրամ: Դրանից հետո Լոռու մարզպետը դիմել է գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին, ներկայացրել դպրոցի բյուջեի նախահաշիվը, ըստ որի` ուսուցչուհուն վճարելիք մնացած գումարը, որ դարձյալ արգելանքի տակ է, աշխատողների աշխատավարձն է, իսկ «Հարկադիր կատարման մասին» օրենքով`չեն կարող բռնագանձումը տարածել աշխատավարձի վրա: Եվ արգելանքը հանվել է:

«Սակայն ներկայումս այդ հարցը լրիվ փակված չէ: Այդ հարցը փակելու համար Հարկադիր կատարման ծառայությունը պետք է դիմի դատարաn (այն դատավորին, որը կայացրել է բռնագանձման վճիռը)` վճռի կատարման ընթացակարգի խնդրանքով, որպեսզի հասկանանք` մինչև երբ պիտի գանձվի այդ գումարը` մինչև աշխատակցուհուն նախկին աշխատանքում վերականգնե՞լը, թե՞ մինչև գումարը լրիվ մարելը»,- ասաց Ալիկ Սահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում