Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի նախագահներ Ժան-Կլոդ Յունկերն ու Դոնալդ Տուսկը ուրբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը, ինչպես սպասվում է, կհաստատեն Ռուսաստանի հանդեպ ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումների միասնությունը՝ հայտնում է ԵՄ խորհուրդը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Յունկերի, Տուսկի և Օբամայի հանդիպումը կանցկացվի ուրբաթ առավոտյան Վարշավայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։
«Մասնավորապես առաջնորդները, ինչպես սպասվում է, կընդգծեն ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցության շարունակման ու ամրապնդման անհրաժեշտությունը, Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միասնության անհրաժեշտությունը և անդրատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության կարևորությունը»,-ասվում է հաղորդագրությունում։







































