Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ դեռ չի կայացվել որևէ որոշում թուրքական բանջարեղենի մատակարարման վերաբերյալ:
Նա ընդգծել է, որ այդ հարցը քննարկվելու է Անկարայի հետ, սակայն դա չի նշանակում, թե Ռուսաստանն անմիջապես վերացնելու է. «Ընդունվել է միայն մեկ որոշում, որն առնչվում է զբոսաշրջային երթուղիներին:
Թուրքիայի հանդեպ սննդային բեռնարգելքի վերացումը չի նշանակելու ստուգումների վերացում: Մենք շարունակելու ենք աջակցել մեր գյուղատնտեսական ոլորտին»:







































