«Առավոտ» օրաթերթի հունիսի 29-ի համարում հրապարակված «100 հազար դոլար՝ Տիգրան Սարգսյանի դեմ» լուրը չի համապատասխանել «Առավոտի» մասնագիտական և էթիկական վարքականոնի այն դրույթին, ըստ որի՝ «Առավոտի» լրագրողները Ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը, բոլոր հնարավորություններն օգտագործել՝ տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից 6շտելու համար»:
Եվ որ առավել ցավալին է՝ այդ լուրի հասցեատեր կարոդ են թյուրիմացաբար ընկալվել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության մեր գործընկերները: «Առավոտը» ափսոսանք է հայտնում տեղի ունեցածի համար: Կազմակերպչական հետևություններն արված են, վարքականոնը խախտողները պատժված են:







































