Google ընկերությունը աշխատում է անլար ականջակալների ստեղծման վրա, որոնք կկարողանան խոսքը թարգմանել տարբեր լեզուներից և թարգմանության արդյունքը օգտատիրոջը հաղորդել իրական ժամանակում: Այդ մասին լրագրողներին պատմել է Գրեգ Կորադոն, ով հանդիսանում է Google Brain նախագծի հիմնադիրներից մեկը, հայտնում է TechInsider-ը:
Կորադոն նշել է, որ մոտ 10 տարի հետո հնարավոր կլինի ժողով անցկացնել, որտեղ մարդիկ կխոսեն տարբեր լեզուներով, սակայն միմյանց կհասկանան առանց կենդանի թարգմանիչների օգնության:
Թարգմանությունը կկատարվի նեյրոնային ցանցերի համակարգի օգնությամբ, իսկ տեքստը կհնչեցնի ռոբոտը, որի խոսքը չի տարբերվի մարդկայինից:










































