«Հայազն» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել առաջիկա ՏԻՄ, իսկ հետագայում նաև 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին կուսակցության վարչության անդամները հայտարարեցին կուսակցության համագումարի ընթացքում:
Կուսակցության վարչության անդամները չեն բացառում ՏԻՄ ընտրություններին համագործակցությունը այլ ընդդիմադիր ուժերի հետ: Թե համապատասխան որոշման դեպքում որ կուսակցությունների հետ կհամագործակցեն՝ «Հայազնի» անդամներն ասացին, որ դա դեռ քննարկման փուլում է, սակայն կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը այս պահին հնարավոր համագործակցություն է տեսնում նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցության հետ:
Հանրային աջակցության շրջանակը մեծացնելու նպատակով «Հայազն» կուսակցության անդամները հանդիպումներ են ունենում ընտրողների հետ:
Խոսելով ընտրություններին մասնակցելու և դրանք վերահսկելու ռեսուրսների մասին՝ Ա. Մկրտչյանը նշեց, որ հետևողական աշխատանքի դեպքում դրանք կբավարարեն՝ դիմակայելու իշխանության կողմից կիրառվող ընտրակեղծարարության մեխանիզմը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































