Monday, 15 06 2026
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան

Նախորդ շաբաթ հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 6 դեպք

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող մշտական հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 6 դեպք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ընդգծելով, որ նախորդ տարիների համեմատ դեպքերն էապես նվազել են, քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա աշխատանքը` դրանք բացառելու ուղղությամբ:

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցների կողմից շահարկված Սունդուկյան փողոցի 90 շենքին հարակից բակային տարածքում նախատեսված աշխատանքների հետ կապված` Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ բնակիչների հարմարավետ հանգստի կազմակերպման նպատակով նախատեսվել է բակի բարեկարգում: Համաձայն զեկույցի՝ որոշ բնակիչների կողմից տարիներ առաջ զավթած հողակտորների մի մասը ծառայել են որպես բոստանային տարածքներ, մյուս մասում էլ եղել են ավտոտնակներ, որոնք ապամոնտաժվել են: Վարչական շրջանի ղեկավարը նաև զեկուցել է, որ սույն աշխատանքների շրջանակում մշակվել է տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծ, որը ներկայացվել է բնակիչներին ու արժանացել նաև նրանց հավանությանը:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ մայրաքաղաքի բոլոր բակային տարածքները վերադարձնելու ենք երևանցիներին: Այդ ուղղությամբ վերջին երկու տարիների ընթացքում մեր կողմից կատարած աշխատանքները դրական արդյունք են տվել ու ընդունվել են բնակիչների կողմից: Ըստ այդմ, առաջիկա 4 տարիներին ևս շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները, որպեսզի ծրագիրը հասցնենք ավարտին, և Երևանի բոլոր բակերը ծառայեն մեր քաղաքացիներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով շինբարեկարգման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել դրանց որակի ապահովման ուղղությամբ:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառույցների կողմից գնման գործընթացների կազմակերպմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել դրանց համապատասխանությանը գնումների օրենսդրությանը և կնքված պայմանագրերի պատշաճ կատարմանը: Քաղաքապետը նաև հանձնարարել է յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ կատարած աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման ու ընթացիկ նորոգման աշխատանքները: Զուգահեռաբար իրականացվում են նաև փողոցների գծանշման, ճանապարհային երթևեկության վնասված նշանների փոխարինման ու վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է մինչև նոր ուսումնական տարեսկիզբ ապահովել կրթական բոլոր հաստատությունների հարակից փողոցների գծանշումները:

Անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 145 վարչական արձանագրություն:

Զեկուցվել է, որ շարունակվում են վարչական շրջանների, համատիրությունների, ինչպես նաև համատիրություն-վարչական շրջան համատեղ ուժերով իրականացվող բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել և հետագայում ծրագրերում ներառել նաև շենքերի բոլոր հարկաբաժինների աստիճանահարթակների վերանորոգման աշխատանքները:

Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ավարտվել են մայրաքաղաքի ծրագրով նախատեսված թվով 35 կամարանցումների վերանորոգման և նկարազարդման աշխատանքները: Ընթացքի մեջ են բակային տարածքների նկարազարդումները:

Անդրադառնալով «Ավելի մաքուր Երևան» կարգախոսով ծրագրին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ պետական կառույցների, նաև՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ նախորդ շաբաթ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել ,Հաղթանակ» զբոսայգում: Քաղաքապետը հանձնարարել է ծրագրի շրջանակում առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, մինչև սեպտեմբեր, յուրաքանչյուր շաբաթ մաքրման աշխատանքներ կազմակերպելու վերաբերյալ:

Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը զեկուցել է, որ հուլիսի 1-ից վարչական շրջաններում մեկնարկում են բակային ճամբարները: Նախատեսված են մարզական և մշակութային մի շարք միջոցառումներ ու մրցույթներ, էքսկուրսիաներ և հանդիպումներ մտավորականների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում