Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ուժերի ավիահարվածների արդյունքում սպանվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման երկու հրամանատար: Այս մասին հայտնել են Պենտագոնում:
«Իրաքյան Մոսուլի մոտ կոալիցիայի ուժերը հունիսի 25-ի ավիահարվածների ընթացքում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի երկու բարձրաստիճան զինվորական առաջնորդների»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ զոհվել են ԴԱԻՇ-ի ռազմական նախարարի տեղակալ, «Ալ-Քաիդայի» նախկին անդամ Բասիմ Մուհամեդ Ահմադ Սուլթան Ալ-Բահարին և Մոսուլում ԴԱԻՇ-ի զինվորական հրամանատար Հաթիմ Թալիբ Ալ-Համդունին:







































