Wednesday, 24 06 2026
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել

2 անգամ աղջիկ «փախցնելու» համար մեղադրվողն ասել է, թե իր գլխում «ռոլիկ է ֆռում» և բանտում ինքնասպանության փորձ է արել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ընթանում է Արման Գ.-ի գործի դատական քննությունը:

Արման Գ.-ին մեղադրանք է առաջադրված մարդու առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 9-ից 11-ի սահմաններում Արման Գ.-ն իր կողմից վարած «ՎԱԶ-2103» ավտոմեքենայով Արմավիրի մարզի գյուղերից մեկի ավտոճանապարհին մոտեցել է այդ գյուղի բնակչուհի Անուշ Հ.-ին (անունը փոխված է), առաջարկել է տաքսու ծառայություն՝ աղջկան Էջմիածին քաղաքի աշխատավայր հասցնելու համար:

Արմանը Անուշին խաբեությամբ նստեցրել է մեքենա ու… առևանգել է նրան՝ մեքենայի դռները փակելով կենտրոնական փականով, աղջկա կամքը ճնշելով ու նրա դիմադրությունը հաղթահարելու համար սպառնալով, թե մեքենան կայրի՝ «պաժառ կտա»:

Աղջիկը, հասկանալով իրավիճակի լրջությունը, խոստացել է շփվել, ընկերություն անել Արմանի հետ:

Արմանը հավատացել է ու նրան Արմավիր տանող ավտոճանապարհից վերադարձրել է Էջմիածին, այնտեղից էլ պատահական տաքսիով տուն է ճանապարհել:

Աղջիկը դիմել է ոստիկանություն, Արմանին մեղադրանք է առաջադրվել, նա արգելանքի տակ է առնվել:

Գործի դատական քննության ժամանակ ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել՝ իր պաշտպանյալ Արման Գ.-ի նկատմամբ դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:

Միջնորդության մեջ նշված է, որ Արման Գ.-ն «կյանքի ընթացքում ունեցել է բարդություններ, որոնք արտահայտվել են հակառակ սեռի հետ շփման մեջ»:

Դեռ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին նա նույն մեքենայով նորից աղջկա է առևանգել, աղջիկը բողոքել է, Արմանին մեղադրանք է առաջադրվել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով Արման Գ.-ն մեղավոր է ճանաչվել առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 3 տարի ազատազրկման: 2015 թվականի ապրիլի 15-ին Արման Գ.-ն պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:

Ըստ միջնորդության՝ ամբաստանյալը վատառողջ է, ունի առողջական խնդիրներ՝ երիկամի հետ կապված, ունենում է «նյարդային նոպաներ», որոնց ժամանակ այնպիսի զգացողություն է ունենում, ասես՝ «գլխում մի ռոլիկ է ֆռում»: Այդ նոպաների ժամանակ Արմանը, իր ասելով, ցանկություն է ունենում վնաս տալ շրջապատին ու հենց իրեն: Ծնողների բնութագրմամբ ևս Արմանի մոտ տարօրինակություններ են նկատվում:

«Արմավիր» ՔԿՀ-ում, ըստ միջնորդության, Արման Գ.-ի հոգեկան վիճակը լարվել է: Դա արտահայտվել է ճնշվածությամբ, մենակ մնալու և մեռնելու ցանկություններով:

«Նա ուժեղ սթրես է տարել՝ ընկճվել է, լաց է եղել, դողացել է, զուգարանի թղթերն ամբողջությամբ փաթաթել է գլխին ու խցակիցներին ասել է, որ մխից կխեղդվեն, մտել է սեղանի, ապա մահճակալի տակ և այլ տարօրինակություններ է արել»:

2016 թվականի փետրվարի 2-ի կեսգիշերին Արման Գ.-ն խցակիցներից գաղտնի գնացել է սանհանգույց, լողանալու ռետինե խողովակով կախվելու միջոցով կյանքին վերջ տալու նպատակ է ունեցել, փորձել է ինքնասպան լինել:

Այդ պահին սանհանգույց է մտել նրա խցակիցը ու կանխել է Արմանի ինքնասպանությունը:

Ըստ միջնորդության՝ Արմանի այս արարքը «պայմանավորված է եղել նրա կողմից իրավիճակը ճիշտ գնահատել չկարողանալու, իրեն անօգնական և անկարող զգալու հետ, նա գտնվել է նյարդային լարված, հոգեպես ընկճված վիճակում»:

Արման Գ.-ի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր ու որոշմամբ այդ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Պաշտպանի կարծիքով՝ նման իրավիճակում անհրաժեշտ էր Արման Գ.-ի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն՝ պարզելու նրա մոտ հոգեկան հիվանդության առկայությունը, նրա հոգեկան ու հոգեբանական առանձնահատկությունները, որոշել նրա մեղսունակությունը և գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Ամբաստանյալը միացել էր պաշտպանի միջնորդությանը: Դատախազ Ա. Դոլինյանը առարկել է միջնորդության դեմ:

Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր պաշտպան Ա. Սարգսյանի միջնորդությունը և ամբաստանյալ Արման Գ.-ի նկատմամբ նշանակել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն:

Այս գործով հերթական դատական նիստը նշանակված է օգոստոս ամսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում