Նորզելանդացի ռեժիսոր Պիտեր Ջեքսոնը իր ամերիկացի գործընկեր Սթիվեն Սփիլբերգի հետ աշխատում է «գաղտնի» ֆիլմի վրա, հայտնում է Empire-ը:
Ինչպես հայտնել է Սփիլբերգը՝ Ջեքսոնը այնքան զբաղված է եղել իր «Հոբբիթ» եռագրությունով, որ չի կարողացել անցնել «Թինթինային»:
«Այժմ նա ուրիշ ֆիլմ է նկարահանում իմ ընկերության համար: Դա գաղտնիք է, ոչ-ոք դրա մասին չգիտի: Հետո նա կնկարահանի «Թինթինան»,- ասել է Սփիլբերգը:









































