Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Երևանում $38 հազար շահած քաղաքացին «ռազբոյի» է ենթարկվել. հանցագործները հափշտակել են շահած ամբողջ գումարը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվեց 1 տարի առաջ Երևանի Պուշկին-Սարյան փողոցների մոտակայքում կատարված ավազակային հարձակման գործի դատական քննությունը:

Օրը ցերեկով ավազակային հարձակման էր ենթարկվել Արեգ Ջ.-ն, ով բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք էր կատարել ֆուտբոլի՝ Հարավային Ամերիկայի գավաթի համար ընթացող առաջնության եզրափակիչ՝ Արգենտինա-Չիլի խաղի վրա ու շահել էր…38 հազար դոլար:

Ավազակային հարձակմամբ, ըստ քրեական գործի նյութերի, փողոցում հափշտակվել էր այդ ամբողջ առանձնապես խոշոր չափերի շահումը: Հարձակվողները դիմակներով են եղել: Տուժողը նրանց դեմքերը չի տեսել:

Այդ  ավազակային հարձակումը կազմակերպելու, ղեկավարելու և  կատարելու մեղադրանքով ներկայումս Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում ամբաստանյալի աթոռին են 25-ամյա Կոնստանտին Հունանյանը, Վաչիկ Գեղամյանը, Անդրանիկ Հովսեփյանը և 23-ամյա Աշոտ Կարինյանը:

Չորս ամբաստանյալներն էլ հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքները չեն ընդունում և իրենց մեղավոր չեն ճանաչում: Տղաներից երեքը բարձրագույն կրթություն ունեն, իսկ Աշոտ Կարինյանը՝ թերի բարձրագույն:

Բոլորն էլ, ըստ իրենց հայտարարությունների, ունեն առողջական խնդիրներ:

Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը՝ «Կոկո» մականունով, ոմն Արմենից տեղեկացել է, որ խաղադրույքով մի քաղաքացի 38 հազար դոլար է շահել և շահումը պետք է ստանա:

Խաղադրույքը Արեգ Ջ.-ն կատարել է Մոսկովյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում 2015 թվականի հուլիսի 3-ին: Արգենտինա-Չիլի եզրափակիչ խաղի վրա նա կատարել է 11 հազար դոլար խաղադրույք և արդյունքում շահել է… 38  հազար դոլար:

Հուլիսի 8-ին Արեգը զանգահարել ու պարզել է, որ շահումն ամբողջությամբ կարող է ստանալ հաջորդ օրը:

Հուլիսի 9-ի առավոտյան նա մենակ՝ տաքսիով գնացել է բուքմեյքերական կենտրոնական գրասենյակ՝ շահումը ստանալու:

Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը, նախապես տեղեկություն ստացած լինելով այս մասին, հուլիսի 9-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում հանդիպել է Վաչիկ Գեղամյանին, Աշոտ Կարինյանին ու Անդրանիկ Հովսեփյանին և կազմակերպել է նրանց կողմից ավազակային հարձակման կատարումը: Նա հանցագործության կատարողներին է հանձնել դիմակներ, փայտե մահակ, մեքենայի գողացված համարանիշ, որն ամրացրել են Տ.-ից վերցրած «Մերսեդեսին»: Մեքենայի ղեկին եղել է գործով չպարզված անհայտ անձ:

Ժամը 11-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, Գեղամյանը, Հովսեփյանը, Կարինյանն ու անհայտ անձը «Մերսեդեսով» դարանակալել են բուքմեյքերական կենտրոնական գրասենյակի մոտ: Նրանք տեսել են, որ տաքսիով գրասենյակ եկավ Արեգ Ջ.-ն, իրոք՝ ստացավ իր շահումը և դուրս եկավ: Նրանք հետևել են Արեգին: Վերջինս տաքսիով հասել է Պուշկինի փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետ, բաց է թողել տաքսին, մտել է փոխանակման կետ, դուրս է եկել ու ոտքով, միայնակ շարժվել է դեպի Պուշկին-Սարյան փողոցների հատույթ:

Ահա այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հովսեփյանը, Կարինյանն ու Գեղամյանը հարձակվել են Արեգ Ջ.-ի վրա, ոտքերով, ձեռքերով հարվածներ են հասցրել նրան՝ պատճառաբանելով, թե նա «բռնաբարել է» իրենց ծանոթ մի աղջկա: Ստացած հարվածներից Արեգ Ջ.-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով՝ ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության:

Ծեծի ենթարկվող Արեգն ընկել է գետնին, ծեծողները նրա ձեռքից հափշտակել են փողով լի պայուսակը ու դիմել են փախուստի:

Ավազակային հարձակում գործողները նստել են իրենց «Մերսեդեսը», դեպքի վայրից հեռացել են, բայց… վթարի են ենթարկվել Մոսկովյան  փողոցում:

Ըստ մեղադրանքի՝ նրանք վթարված մեքենան թողել են բակերից մեկում ու փախուստի են դիմել:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ ավազակային հարձակման կազմակերպիչ ու ղեկավար Կոնստանտին Հունանյանը, հասկանալով, որ հանցագործությունը կարող է բացահայտվել վթարված մեքենայի պատճառով, վերցրել է հափշտակված գումարը, տուժողի «Այֆոն» հեռախոսը, դյուրակիր համակարգիչն ու պայուսակը և թաքցրել է քննությամբ չպարզված վայրում:

Այնուհետև նա ինքնաթիռի տոմսեր է գնել Գեղամյանի, Կարինյանի համար: Հովսեփյանը հանրապետությունից դուրս գալու վավերացում չի ունեցել, դրա պատճառով նրա համար տոմս չի գնվել:

Հունանյանը Գեղամյանին ու Կարինյանին տարել է «Զվարթնոց» օդանավակայան, սակայն հանրապետությունից հեռանալ նրանք չեն հասցրել, բռնվել են ոստիկանության աշխատողների կողմից ու բերման են ենթարկվել ոստիկանություն:

Այսպիսով, Կոնստանտին Հունանյանը մեղադրվում է վերոհիշյալ ավազակային հարձակումը կազմակերպելու և ղեկավարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վաչիկ Գեղամյանը, Աշոտ Կարինյանն ու Անդրանիկ Հովսեփյանը՝ ավազակային հարձակումը կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ամբաստանյալների շահերի պաշտպանները՝ փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Գեղամ Հակոբյանը, Սեյրան Գրիգորյանն ու Մնացական Սարգսյանը իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը համարում են անհիմն: Ըստ պաշտպանական կողմի՝ գործով հիմնավոր ապացույցներ ձեռք չեն բերվել, գործը թույլ, «մազից կախված» գործ է:

Տուժող Արեգ Ջ.-ի ներկայացուցիչը փաստաբան Լևոն Ղազարյանն է:

Վաչիկ Գեղամյանի շահերի պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանը մեր զրույցում նշեց, որ մեղադրական եզրակացության հիմքում դրվել է իր պաշտպանյալի ցուցմունքը, որը նրանից վերցվել է պաշտպանական իրավունքի կոպիտ խախտումով՝ այն ժամանակ Գեղամյանի շահերի պաշտպանության համար ներկայացած փաստաբան Վ. Հայրապետյանին թույլ չեն տվել շենք մտնել ու ներկա գտնվել հարցաքննությանը:

Այդ ցուցմունքում Գեղամյանը հայտնել է, թե իրենք, իրոք,

Պուշկին-Սարյան փողոցների մոտակայքում ծեծի են ենթարկել տուժողին, բայց՝ ոչ թե նրա գույքը հափշտակելու նպատակով, այլ փողոցով անցնող մի աղջկա հասցեին վիրավորական արտահայտություն անելու պատճառով: Իրենք տուժողից ոչ մի բան չեն հափշտակել:

Հետագայում Վաչիկ Գեղամյանը հրաժարվել է այս ցուցմունքից, բայց պաշտպանական իրավունքի խախտումով ձեռք բերված ցուցմունքը դրվել է նրան ու մյուսներին առաջադրված մեղադրանքի հիմքում:

Դատական նիստի սկզբում Անդրանիկ Հովսեփյանի շահերի պաշտպան, փաստաբան Սեյրան Գրիգորյանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Ասատրյանին, ով իրականացրել է այս գործի քննության դատախազական հսկողությունը և հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Փաստաբանը նշեց, թե գործի քննության ընթացքում թույլ են տրվել «դատավարական և այլ կոպտագույն սխալներ…», դատախազ Ասատրյանը հանդես է բերել  «խիստ ակտիվ անգործություն», դրսևորել է «ընդգծված կանխակալ վերաբերմունք»: Այս բոլորը, ըստ փաստաբանի, մեղադրանքը պաշտպանող դատախազին բացարկ հայտնելու հիմքեր են:

Փաստաբան Գրիգորյանը նշեց, որ այս գործով կազմված ու դատախազ Ասատրյանի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունից «անցած հազարամյակի 37-ական թվականների հոտ է գալիս», այն ավելի շուտ՝ բազմաթիվ անհայտներով «խաչբառ է», քան՝ իրավական փաստաթուղթ, այն «անտեղյակության ու անձեռահասության արդյունք է»: Ըստ փաստաբանի՝ թույլ տրված անօրինականությունները օրինականացնելու համար էլ դատախազությունը գործը «գցել է» դատարան՝ դրանով անհարգալից վերաբերմունք արտահայտելով նաև դատարանի նկատմամբ:

Փաստաբանը նշեց, թե անգամ ինկվիզիցիայի ժամանակ մարդկանց նկատմամբ ավելի հարգալից են վերաբերվել, քան՝ այս գործի նախաքննության շրջանակներում՝ մեղադրյալների նկատմամբ:

Դատարանը մերժեց մեղադրողին հայտնված բացարկի այս զգացմունքային միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Այնուհետև ամբաստանյալ Կոնստանտին Հունանյանի շահերի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հանդես եկան միջնորդությամբ՝ իրենց պաշտպանյալին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ՝ պնդելով, որ իրենց պաշտպանյալն անազատության մեջ է ապօրինի՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Կոնվենցիայի դրույթների խախտումներով:

Այս միջնորդությունը դատարանը նույնպես մերժեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Դատարանը մերժեց նաև փաստաբան Սեյրան Գրիգորյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալ Անդրանիկ Հովսեփյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ:

Դատարանը բավարարեց Աշոտ Կարինյանի շահերի պաշտպան, փաստաբան Մնացական Սարգսյանի միջնորդությունը՝ երեք լրացուցիչ վկաներ հրավիրելու ու հարցաքննելու վերաբերյալ: Այս վկաները, ըստ փաստաբանի, հաստատելու են Աշոտ Կարինյանի այլուրեքությունը: Նախաքննության ժամանակ նրանք հարցաքննվել են, սակայն նախաքննական մարմինը նրանց չի ընդգրկել դատակոչի ցուցակի մեջ:

Ըստ մեղադրողի՝ այս երեք վկաները գործի վերաբերյալ էական տեղեկություններ չեն հայտնել, իսկ ինչ վերաբերում է Աշոտ Կարինյանի այլուրեքությունը հաստատելուն, ապա, ըստ մեղադրողի, նրանք Կարինյանին հարազատ մարդիկ են, շահագրգիռ անձինք ու ցանկանում են իրենց հարազատին առնել իրենց պաշտպանության տակ:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը՝ կհարցաքննվեն վկաները, գործով տուժողը, կհետազոտվեն գործում առկա այլ ապացույցներն ու փաստաթղթերը, վերջում կհարցաքննվեն իրենց մեղավոր չճանաչող չորս ամբաստանյալները:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում