Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը Չինաստան կատարած այցի ժամանակ ստորագրել է միջուկային էներգիայի և միջուկային տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հուշագիր:
Չինական կողմից այն ստորագրել է Չինաստանի ազգային էներգետիկ վարչության տնօրեն Նուր Բեքրին: Ալբայրաքը Պեկինում մասնակցել է G20-ի երկրների էներգետիկայի նախարարների հանդիպմանը, որի շրջանակներում էլ անցկացվել է նրա և Բեքրիի երկկողմ հանդիպումը:









































