ՀՀ կառավարությունը նոր ավտոմեքենա տրամադրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը: Որոշմամբ՝ կառավարության հաշվեկշռից LEXUS GX 4.6 GAS (թողարկման տարեթիվը՝ 2011թ., պետ. համարանիշը` 004LL50) մակնիշի ավտոմեքենան տրամադրվեց Տարածքային կառավարման նախարարությանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախարար Լոքյանին մարզեր այցելության համար անհրաժեշտ է բարձր անցողունակության ավտոմեքենա: «Դրանով էլ պայմանավորված է տվյալ մեքենայի տրամադրումը»,- ասաց Հարությունյանը:










































