Միասեռ ամուսնությունների հակառակորդները շաբաթ ԱՄՆ Գերագույն դատարան պետիցիա են ներկայացրել՝ պահանջելով վերականգնել նահանգում նման միությունների գրանցման արգելքը: Այդ մասին հաղորդել էLos Angeles Times պարբերականը:
Գերագույն դաշնային դատարանը պաշտպանել է կալիֆոռնիական դատարանի որոշումը, որը միասեռ ամուսնությունների արգելքը ճանաչել էր հակասահմանադրական: Սովորաբար Գերագույն դատարանի վճիռների իրականացման համար պահանջվում է 25 օր, բայց նահանգի բնակչուհին հասել է նրան, որ միասեռ ամուսնությունները Կալիֆոռնիայում անմիջապես թույլատրվեն: Արդեն ուրբաթ գրանցվել էր առաջին այդպիսի ամուսնությունը:
Պետիցիան ներկայացրել է Protect Marriage կազմակերպությունը, որն, այսպես կոչված, «8-րդ առաջարկի» նախաձեռնողն էր: Համաձայն դրա՝ 2008 թ. նահանգում արգելվեցին միասեռ ամուսնությունները: Իր հայցում կազմակերպությունը նշում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հապճեպ էր: Նրանց կարծիքով՝ դատարանը իրավասու չէր ժամանակից շուտ իրականացնել Գերագույն դատարանի վճիռը:










































