Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած պատմական այցից հետո Instagram-ի իր էջում, որը 2,7 միլիոնից ավելի հետևորդ ունի, հայաստանյան այցն ամփոփող տեսահոլովակ է հրապարակել:
Տեսահոլովակում ներկայացված են լուսանկարներ Հայաստանում Հռոմի պապի կողմից կատարած այցելություններից, սովորական քաղաքացիների հետ շփումներից, ինչպես նաև եկեղեցական ծիսակատարություններից:









































