Saturday, 04 07 2026
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ

Ո՞վ է թույլ տալու, որ ուղղաթիռ թռցնեք, նույնիսկ Ասոցացման համաձայնագիր չկարողացաք ստորագրել

ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում շարունակում է քննարկել «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ այլևս անկախ քաղաքականություն չենք վարում. «Գնացել են Մոսկվա ու մեր անունից հայտարարել այսպիսի համաձայնագրի վավերացման մասին: Դարձել ենք ՌԴ արբանյակը: Իհարկե, ՌԴ-ն իր շահերը, ու նաև չեն փոխվել ՌԴ ու Թուրքիայի եղբայրության, բարեկամության՝ 1921թ. պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում էին մեր տարածքներն: ՌԴ-ն ոչ թե օգնելու է մեզ, այլ ընդհակառակը՝ ցանկացած պահի, ինչպես ժամանակին հանձնել է մեր տարածքները, Կարսում գտնվող մեր զինամթերքը չի օգտագործվել, այդպես էլ հիմա է տեղի ունենում»:

Ըստ նրա՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ որևէ արձագանք չեղավ ՀԱՊԿ-ի կողմից. «Ամպագոռգոռ գոռում եք, որ այդ ուղղաթիռները թռչելու են, ո՞վ է ձեզ թույլ տալու, որ ուղղաթիռ թռցնեք, դուք ո՞վ եք, դուք ընդամենը արբանյակ եք, ձեր ղեկավարությանը ՌԴ են կանչում ու նա այնտեղից հայտարարություններ է անում: Դառնալով արբանյակ՝ կորցրել ենք մեր բոլոր այլընտրանքային հնարավորությունները: Ու ուզում եք, որ ինչ-որ մեկը մեզ զե՞նք վաճառի այսքանից հետո: Մենք քաղաքական, ռազմական վերահսկողության տակ գտնվող տարածք ենք ու այս դահլիճում գտնվող բոլոր ուժերը ՌԴ քաղաքականության տակ են, ու ինքներդ եք հրաժարվել բոլոր այլընտրանքներից»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝  տնտեսական ու ռազմական առումով մենք մեզ փակուղու մեջ ենք գցել, նրա համոզմամբ՝ մենք շուտով դառնալու ենք թատերաբեմ՝ ռազմական գործողությունների համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում