ԱՄՆ-ն չի տեսնում Իրանի դիրքորոշման մեջ էական փոփոխություններ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում, երեքշաբթի հայտնել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերկը, հայտնում է RIA Novosti-ն:
Սենատի կոմիտեում արտաքին գործերով լսումների ժամանակ նրան հարց են տվել այն մասին, թե ինչպես է փոխվել Իրանի դիրքորոշումը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում միջուկային գործարքի կնքումից հետո:
«Ես մեծ փոփոխություններ չեմ տեսնում: Չնայած այն բանին, որ իրանցիները ժամանակ առ ժամանակ պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ, Սիրիայում նրանք առաջին հերթին աջակցում են Ասադի ռեժիմին: Բացի այդ` Իրաքում Թեհրանն աջակցում է այն խմբավորումներին, որոնք սպառնում են իրաքյան կառավարությանը»,- ասել է Մաքգերկը:









































