Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Դևիդ Քեմերոնը շաբաթ օրը` Միացյալ Թագավորության զինված ուժերի օրը, չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստանի Հիլմենդ մարզ` բրիտանական զորքերի բազա, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Վարչապետը շփվել է զինծառայողների հետ: Նա բարձրացրել է հուշակոթող կառուցելու հարցը ի հիշատակ Աֆղանստանում 2001թ. ռազմական գործողության ժամանակ զոհված զինվորների:








































