Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է տարածել, որում արձագանքել է Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորմանը:
ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ու նրա նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ Գազայի ժողովրդին աջակցելու և շրջափակման մեղմացմանն ուղղված ջանքերի համար:
Դրա հետ մեկտեղ ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, որ չի փոխել Իսրայելի հանդեպ դիրքորոշումը և շարունակելու է պայքարել ժողովրդի իրավունքների ու իսրայելական օկուպացիային վերջ դնելու ուղղությամբ:







































