Տխուր կլինի, որ քաղաքական համաձայնությունը չիրականացվի մի քանի միլիոնի պատճառով: ՀՀ կառավարությունը շահագրգռված չէ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար դոնոր կազմակերպություններ գտնելու հարցում: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում հայտարարել է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Կարո՞ղ ենք պայմանավորվենք, որ Կառավարությունը բաց ու թափանցիկ կգործի, կդիմի դոնոր կազմակերպություններին՝ այս կերպ մեզ վստահեցնելով, որ ուզում է դա անել»,- ասաց Արամ Մանուկյանը՝ դիմելով նախագծի հիմնական զեկուցող, Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանին։
Ըստ Կառավարության աշխատակազմի ղեկավարի՝ այս համաձայնությունը ձեռք է բերվել շատ դժվարությամբ է. «Չենք ուզում, որ այստեղ մեկը լինի այս գործի քաղաքական հայրիկը, իսկ մյուսները կարծես լավ չեն աշխատում։ Կառավարությունը դիմել է դոնորներին, դա շատ լավ գիտեք Դուք։ Երբ առաջարկում եք որոշակի տարօրինակ մեխանիզմներ՝ գումարներ ձեռք բերելու համար, ներողություն, մենք դա չենք անի, որովհետեւ որոշ դեպքերում մենք մեզ հարգող պետություն ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում:








































