Wednesday, 24 06 2026
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ

Վայոց ձորի մարզում գյուղնախարարը հավաստիացրել է՝ խաղողը կմթերվի ամբողջությամբ ու ժամանակին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր:

Նախարարը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Ելփին, Ռինդ, Աղավնաձոր, Ազատեկ համայնքներ`անձամբ դիտարկելու խաղողի և պտղատու այգիները, ինչպես նաև հացահատիկային ցանքատարածությունները: Սերգո Կարապետյանի գնահատմամբ`մարզի նախորդ տարվա ցուցանիշները ոչ միայն չեն նվազի, այլև առանձին համայնքներում աճի միտումներ կարձանագրվեն, իսկ Ռինդ գյուղում`անգամ կկրկնապատկվեն:

Գյուղատնտեսության ոլորտում ներդրված պետական ծրագրերը` մատչելի գներով տրամադրված սերմերը, դիզվառելիքն ու պարարտանյութը, ինչպես նաև մթերումների ժամանակ գյուղատնտեսության նախարարության գործուն աջակցությունը, հիմք էր տվել հողօգտագործողներին ավելացնել ցանքերը, հիմնել խաղողի և պտղատու նոր այգիներ:

«Այս դիտարկումներն ինձ համար յուրօրինակ աշխատանքային ուղեցույց կլինեն»,- ասել է նախարարը Աղավնաձոր համայնքում կազմակերպված խաղողագործների հետ հանդիպմանը և հորդորել է նրանց անկաշկանդ բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին: :

Խաղողագործներն անմիջապես նախարարից էին ցանկանում ստանալ երաշխիքներ, որ իրենց խաղողը ժամանակին և ըստ պատշաճի կմթերվի և առանձնակի հոգատարություն էին ակնկալում պետությունից, որպեսզի չնվազի խաղողի հազվագյուտ նմուշ Արենի տեսակը:

Նախարարը պատասխանել է բարձրացված հարցերին, հավաստիացրել է, որ բերքը կմթերվի ամբողջությամբ ու ճիշտ ժամանակին, և չնայած խաղողագործների պնդումներին՝ ձեռնպահ մնաց խաղողի մթերման հստակ գներ հրապարակելուց՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ այդ գները որոշում է շուկան՝ առաջարկ-պահանջարկի հիման վրա: Սերգո Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկա երկու օրերին մարզում կմեկնարկի ծիրանի մթերումը և ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես մթերումը կսկսի «Արարատ» սննդի կոմբինատը: Աղավնաձորցիները շնորհակալություն են հայտնել նախարարին մթերման սեզոնին ընդառաջ կազմակեպված հանդիպման համար և հրապարակեցին իրենց համայնքի ավագանու որոշումը` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին շնորհել համայնքի պատվավոր քաղաքացու կոչում: Նախարարի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցն ամփոփվել է մարզպետարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում