ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի Բրյուսելում կհանդիպի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդի հետ՝ քննարկելու համար Brexit-ը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցչին:
Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Քերին պատրաստվում է ընդգծել կարևորությունն այն բանի, որ ԵՄ մյուս անդամները չհետևեն Մեծ Բրիտանիայի օրինակին, որը կհանգեցնի Եվրամիության հետագա թուլացման:










































