Չինացի ուսանող Պու Ցինլյանը հայտնագործել է ծալովի լվացքի մեքենա, որը տեղավորվում է պայուսակում, գրում է The Daily Mail-ը:
Սարքը կշռում է 3 կգ: Այն միաժամանակ կարող է լվանալ մինչև 5 կտոր հագուստ:
21-ամյա Ցինլյանը սովորել է Չունցինի էլեկտրամեխանիկական ինստիտուտում: Ուսանողի խոսքերով՝ ինքը սարքը հորինել է, երբ իր սենյակակիցը դժգոհել է, թե ստիպված է իր ամբողջ հագուստը լվանալ ձեռքով:
«Ես ուսումնասիրել եմ մեխանիկական նախագծումն ու արտադրությունը»,- խոստովանել է ուսանողը:
Նա վստահ է, որ իր գյուտը հայտնի կդառնա: Իր սարքը Ցինլյանն արդեն պատենտավորել է:











































