ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայությանը, այցի շրջանակներում Կոժարան հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի, խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի և այլ պաշտոնական անձանց հետ:
Հունիսի 29-ին ԵԱՀԿ գործող նախագահը Ստամբուլում կմասնակցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 22-րդ նստաշրջանի բացմանը:








































