Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ԲՀԿ-ն կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրմանը

Մինչ Հայաստանում՝ քաղաքական տարբեր շրջանակներում մեկնաբանություններ են հնչում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու կամ Մաքսային Միությանն ինտեգրվելու շուրջ, խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կամ այլընտրանք հռչակված քաղաքական ուժերն այս կապակցությամբ որևէ կոնկրետ տեսակետ չեն հայտնում:

«Առաջին լրատվական»-ը նոյեմբերին Վիլնյուսում ստորագրվելիք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ կարծիք հարցրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: «Հայաստանի Հանրապետության հարաբերություններն այլ երկրների հետ, մասնակցությունը որևէ միջազգային կամ միջպետական միավորման կազմում անդամակցությունը չպետք է լինի ի հաշիվ այլ պետությունների հետ հարաբերությունների կամ այլ միջպետական, միջազգային միավորումներում մասնակցության։ Ուստի եթե Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի քաղաքացին ունի շահ երկրի արտաքին հարաբերությունների համատեքստում այս կամ այն համագործակցության շրջանակներում, ուրեմն այն պետք է կայանա, զարգանա»,- ասաց Տ. Ուրիխանյանը:

Մեր այն հարցին, թե կարծում է՝ այդ պայմանագիրը կարող է ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերություննե՞րի լինել, Տ․ Ուրիխանյանը պատասխանեց. «Ես պարզ շարադրեցի, ես չեմ կարծում, կոնկրետ տվյալ պայմանագրի հետ կապված, որ այն կարող է ի վնաս լինել, իմ ասածը, անկասկած, վերաբերվում էր մասնավորապես այս գործակցության մեջ Հայաստանի Հանրապետության մասնակցությանը և ընդհանուր առմամբ՝ նաև մյուս ձևաչափերին»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է ինքը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել, որ սխալ է Եվրամիությունն ու Եվրասիական միությունն իրար հակադրելը, երբ հենց ԵՄ-ն ասում է, որ դրանք անհամատեղելի են, ինչին ի պատասխան՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Ես բազմաթիվ միջազգային ձևաչափերում միշտ հայտնել եմ իմ զարմանքը, թե որևէ միջպետական միավորում ի՞նչ պատճառով է իրեն իրավունք վերապահում սահմանափակել Հայաստանի Հանրապետության ենթադրյալ միջպետական հարաբերությունները՝ ներկայիս կամ ապագայի հետ կապված, երկրորդ՝ հիմնավորումներն ինձ համար առնվազն բավարար չեն: Համենայնդեպս, Եվրասիական միության՝ որպես միության մասին խոսելն այս պահին տեղին չէ, բայց Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտին մասնակցությունն ինձ անձամբ, որպես հայաստանյան կողմի պատվիրակի, որևէ կերպ չի ցուցադրել որևէ հակասություն, հակադրում, խնդիր և պրոբլեմ եվրոպական կողմերի հետ»:

Հարցին՝ խնդիրն ուրեմն Եվրամիությո՞ւնն է, որ թույլ չի տալիս համադրել, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կա խնդիր, ըստ իս՝ կա բանակցությունների անհրաժեշտություն, և հուսով եմ՝ ամեն բան կհարթվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում