ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկարացրել է Գոլանի բարձունքներում խաղաղապահների մնալու ժամկետը վեց ամսով՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից նախապատրաստված որոշումը ԱԽ-ի անդամների միաձայն հավանությանն է արժանացել:
Փաստաթուղթը նախատեսում է մի շարք միջոցներ Իսրայելի և Սիրիայի սահմանային բուֆերային գոտու անվտանգության ապահովման համար: Այժմ խաղաղապահ զորքերի բաժանում տեղի է ունենալու ոչ թե Դամասկոսի, այլ Թել Ավիվի օդանավակայանից:
Վերջին ժամանակներս Գոլանի բարձունքները դարձել էին Սիրիայի իշխանության զորքերի և գրոհայինների բախման գոտի: Վերջիններս բազմիցս պատանդ են վերցրել խաղաղապահներին, թալանել են ունեցվածքը: ՄԱԿ ԱԽ-ի ընդունած այդ որոշման մեջ դատապարտվում են բոլոր այդ դեպքերը:










































