ԱՄՆ Գերագույն դատարանը հինգշաբթի չի աջակցել նախագահ Բարաք Օբամայի միգրացիոն ծրագրին (2014թ.), որը նախատեսում էր միլիոնավոր անօրինական ներգաղթյալների աշխատանքի թույլտվության տրամադրում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Քվեարկության ընթացքում բարեփոխումներին կողմ և դեմ դատավորների կարծիքը կիսվել է հավասարապես՝ 4-ն ընդդեմ 4-ի։ Ուստի Գերագույն դատարանը չի կարողացել չեղարկել ցածր ատյանի դատարանի որոշումը, որն ավելի վաղ բավարարել էր ծրագրի դեմ հանդես եկած՝ Տեխասի գլխավորությամբ 26 նահանգների կողմից ԱՄՆ կառավարության դեմ ներկայացված հայցը։
Ձայների հավասարությունը Գերագույն դատարանում հնարավոր է դարձել փետրվարին դրա նախագահ Անտոնինա Սկալիայի մահից հետո։ Կոնգրեսը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, հրաժարվում է դիտարկել նոր նախագահ Մերիկ Գարդլանդի թեկնածությունը։









































