Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանում վերստին ծեծկռտուք է գրանցվել, որին մասնակցել են իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) ներկայացուցիչները:
Ծեծկռտուքի համար պատճառել է Սիիրթից (Սղերթ) ընտրված պատգամավոր Քադրի Յըլդըրըմի ելույթը, որը հայտարարել է, որ տարածաշրջանում անցկացվող հակաահաբեկչական գործողությունը քաոսային իրավիճակ է առաջացրել:
Նրա խոսքերին բուռն արձագանքել է Ռիզեից ընտրված ԱԶԿ-ական պատգամավոր Օսման Աշքըն Բաքը` նրան մեղադրելով ստելու և թուրք զինվորի վրա ստվեր նետելու փորձի մեջ: Դրանից հետո լեզվակռիվ է սկսվել երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև, որը վերաճել է ծեծկռտուքի: Խորհրդարանի նիստը նախագահողը հարկադրված 15 րոպեանոց ընդմիջում է հայտարարել:









































