Ամենահաճախ կրկնվող հարցը, որը տալիս են բրիտանացի օգտատերերը ԵՄ-ի մասին, կապված է Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտնի է դարձել Google Trends-ի փնտրման հարցերի վիճակագրական տվյալներից, հայտնում է Gazeta.ru-ն.
Այսպես՝ բրիտանացիները հետաքրքրվում են, թե Ռուսաստանը մտնո՞ւմ է ԵՄ կազմի մեջ, անհրաժե՞շտ է Մեծ Բրիտանիային լքել Եվրամիությունը, թե՞ մնալ, ի՞նչ է Եվրամիությունը, և դրա մեջ մտնո՞ւմ է Թուրքիան:
Հանրաքվեի հարցով օգտատերերը հաճախ դիմում են փնտրման համակարգին ի՞նչ է Brexit-ը հարցով, ինչպե՞ս քվեարկել հանրաքվեում, այն ե՞րբ կլինի, և ո՞վ իրավունք ունի տալու իր ձայնը:









































