Էկվադորի իշխանությունները ամերիկացի Էդվարդ Սնոուդենին թույլ են տվել մուտք գործել երկիր:
Հաղորդվում է, որ փաստաթուղթը հունիսի 22-ին ստորագրել է Լոնդոնում Էկվադորի հյուպատոս Ֆիդել Նարվայեսը:
Փաստաթղթում ասվել է, որ երկրները, որոնց տարածքով անցնելու է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենը Կիտո տանող ճանապարհին, պետք է նրան աջակցություն ցուցաբերեն:
Այդ փաստաթուղթը առայժմ միակ հնարավորությունն է Սնոուդենի համար՝ լքելու «Շերեմետևոյի» տարանցման գոտին ու տեղաշարժվելու աշխարհով: Նրա ամերիկյան անձնագիրը ԱՄՆ իշխանությունները չեղյալ էին հայտարարել՝ հաղորդում է ITAR-TASS-ը:









































