Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին:
Վերջինս օրեր առաջ հայտարարել էր, որ իրենք մտադիր են վերադառնալ Ստամբուլի Գեզի այգու կառուցապատման ծրագրին, ինչը մասնավորապես վերաբերում է այնտեղ ժամանակին գոյություն ունեցած հրետանային զորանոցի վերականգնմանը:
Քըլըչդարօղլուն հիշեցրել է, որ այդ հարցը Թուրքիայում բարձրացվել է 3 տարի առաջ, և դրա պատճառով Թուրքիայում անցկացվել են բողոքի զանգվածային ակցիաներ. «Նա 3 տարի անց կրկին օրակարգ է բերում Գեզի այգու հարցը: Նա ցանկանում է գործը հասցնել քաղաքացիական պատերազմի: Հիմնական նպատակը հասարակությանը ճնշելն է, ահաբեկելը: Սակայն դա չի հաջողվելու նրան»:








































