Մահապարտ ահաբեկիչը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի քրիստոնեական թաղամասում այսօր աշխատեցրել է պայթուցիկ սարք: Ինչպես հաղորդում է «Ալ-Իխբարիա» հեռուստակայանը, ահաբեկչությունն իրականացվել է Բաբ-Թումա թաղամասում՝ Մարիա միա մայր տաճարի և «Ալ-Իհսան» բարեգործական կազմակերպության մոտ:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ, կան վիրավորներ:
Հաղորդվում է, որ գրոհայինները կրակ են բացել նաև Ռուքն Ալ-Դին թաղամասի վրա: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:









































