Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի մշակույթի նախարարության մամլո ծառայությանը, հանդիպումը կայացել է Արևելյան գործընկերության երկրների մշակույթի նախարարների առաջին համաժողովի շրջանակներում, որն անցկացվում է Թբիլիսիում:
Գերատեսչության տվյալներով՝ հանդիպմանը նախարարները խոսել են 2013թ. հունվարի 17-ին Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև կնքված համաձայնագրի մասին, որը ենթադրում է երկու երկրների համագործակցություն մշակույթի ոլորտում 2013-2015թթ.:
Կողմերը խոսել են նաև Վրաստանում գտնվող հայկական հուշարձանների վիճակի մասին:







































