Wednesday, 24 06 2026
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի

Հայաստանին կպատժեն, եթե չնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

 – Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Վարշավայում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե մենք լիարժեք գնահատական ենք ակնկալում հայ-թուրքական սահմանի փակ լինելու և Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ կապված: Այս խոսքերը կարծես թե պայմանի նման հնչեցին նոյեմբերին Վիլնյուսում Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրման գործընթացից առաջ: Կարծիքներ կան, որ այդպիսով Ս. Սարգսյանը հող է նախապատրաստում այդ գործընթացը կասեցնելու համար:

 – Ընդհանուր առմամբ տեսանելի է, որ Հայաստանի իշխանությունների հնարավորությունները պարզ չեն ոչ հյուսիսային մեր բարեկամի, ոչ էլ Եվրամիության հետ: Եվ ակնհայտ է, որ պայքար է գնում այդ երկու կենտրոնների՝ Բրյուսելի և Մոսկվայի միջև դեպի իրենց գրավելու և սեփական ուղեծրում կամ պայմանավորվածությունների դաշտում պահելու ՀՀ իշխանություններին: Նաև նկատելի է, որ ինչ-որ առումով ՀՀ իշխանություններն էլ սկսել են անհաջող սակարկություններ անել: Եվ բացառել չի կարելի, որ Սերժ Սարգսյանը փորձում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կապել  մի քանի խնդիրների լուծման հետ, որոնք նա անզոր է եղել լուծել այս տարիների ընթացքում: Խոսքը առաջին հերթին, անշուշտ, վերաբերում է Հայաստանի շրջափակման վերացմանը կամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը: Երկու խնդրով էլ, ըստ էության, Ս. Սարգսյանն ավելի շատ տուժել է իր հեղինակության, խոսքի ու գործի անտարբերության առումով: Հետևաբար միգուցե փորձում է այդ խնդիրները ներդնել ինտեգրման այդ գործընթացների մեջ, բայց չեմ կարծում, որ դա որևէ օգուտ տա:

 – Արդյոք վտանգի տա՞կ է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացը: Չէ՞ որ Ռուսաստանը վերջին շրջանում, ինչպես տեսնում եք, բավականին ակտիվորեն միջամտում է այդ գործընթացին ու Հայաստանի վրա տարբեր ճնշումներ է գործադրում:

 – Իհարկե, հասկանալի է, որ այս քաղաքական գործընթացները միտված են նոյեմբերին ստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի պայմանագրերին: Եվ ակնհայտ է, որ նոյեմբերին Վիլնյուսում ստորագրվելիք այդ գործընթացներին ընդառաջ ռուսական կողմը տարատեսակ գրգիռներ է ուղարկում դեպի Հայաստան: Ամեն ինչ փողկապակցված է, անգամ այս օֆշորային պատմությունը սերտորեն կապված է այդ ամենի հետ: Եվ երկու կողմերը՝ թե Բրյուսելը, թե Մոսկվան փորձում են ստեղծված իրավիճակից օգուտներ քաղել:

 – Օֆշորային պատմությունն ի՞նչ կապ ունի այդ գործընթացների հետ:

 – Օֆշորային գործընթացն այնքան կապ ունի, որ փաստացի այս գործում Տիգրան Սարգսյանը ուղղակի պատանդ է բոլորի մոտ: Եվ իրեն վատ պահելու դեպքում, այսինքն` սպասելիքները չարդարացնելու դեպքում ուղղակի կարող են շատ ավելի քայլերի գնալ:

 – Իսկ այդ պատմությունն ո՞ւմ կողմից հրապարակ նետվեց` Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի:

 – Երկու կողմին էլ ձեռնտու է: Որ կողմին էլ չբավարարի Տիգրան Սարգսյանի վարքագիծը, բնականաբար այդ կողմը կարող է թեժացնել իրավիճակը:

 – Իսկ ձեր կարծիքով` ի՞նչ ավարտ կունենա Ասոցացման համաձայնագրի գործընթացը: ՀՀ իշխանությունները այսքանից հետո կհամարձակվե՞ն չստորագրել կամ ինչ-որ պատճառ գտնելով՝ հրաժարվել այդ ծրագրից: Չէ՞ որ Ռուսաստանը կարող է այնպես սաստկացնել ճնշումները, որ Հայաստանը չկարողանա դիմակայել:

 – Ես կարծում եմ, որ Հայաստանն անպայման կնախաստորագրի:

 – Ինչո՞ւ եք այդպես կարծում:

 – Որովհետև կարծում եմ, որ այդ խաղից Հայաստանի դուրս գալը պարզապես չի կարող հեշտ լինել:

 – Այսինքն:

 – Կպատժեն: Ինչ է նշանակում՝ տարիներ շարունակ բանակցում են Եվրամիության հետ, ժամանակ են վատնում, պարտավորություններ են ստեղծվում, որ չնախաստորագրե՞ն: Անհնար է դա:

 – Իսկ այդ դեպքում Ռուսաստանի հետ ինչպե՞ս պետք է համաձայնության գան:

 – ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների դաշտն ավելի մեծ է, քան՝ Եվրամիության հետ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում