Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Նոր Խարբերդի 3-րդ փողոցի բնակիչ, 43-ամյա Մանվել Հարությունյանը, վարելով ГАЗель մակնիշի 35 03 Տ համարանիշի ավտոմեքենան, Շենգավիթի նոր ստեղծված գերեզմանոցում, ըստ իր հայտարարության, կայանել է ավտոմեքենան և իջել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, որոշ ժամանակ անց Մ. Հարությունյանը նկատել է, որ ավտոմեքենան հետընթաց շարժվել և 100 մետր գնալով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում:
Քննիչի հարցին, թե վարորդը ոգելից օտագործել է, թե՝ ոչ, նա պատասխանեց. «Մի շիշ գարեջուր եմ խմել ու ուզում էի գնայի հորս գերեզման»:
Նշված ГАЗель-ը պատկանում է «Ուղևորատար» ՍՊԸ-ին և սպասարկում է թիվ 58 երթուղին՝ Կիևյան կամրջից մինչև Նոր Խարբերդ երթուղով:
Մանրամասները կարդացեք՝ shamshyan.com-ում:










































