Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հայաստանի զարգացման ճանապարհին Ասոցացման համաձայնագիրն անհրաժեշտ պայման է. Խաչատուր Քոքոբելյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ի սկզբանե պաշտպանել և պաշտպանում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ կարևորելով այդ գործընթացի ավարտական փուլը: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:

Նրա կարծիքով՝ այդ գործընթացը Հայաստանի կողմից ոչ թե պետք է լինի իմիտացիոն, այլ իրական գործընթաց, որի արդյունքում Հայաստանը պետք է դառնա եվրոպական ընտանիքի մի մաս, քանի որ ՀՀ-ն՝ ի դեմս իր քաղաքացիների, իրավունք ունի լինելու եվրոպական մեծ ընտանիքի անդամ: Քաղաքական գործչի համոզմամբ՝ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը՝ կստանա մեծ հնարավորություններ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական և անվտանգության ոլորտներում: Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ ՀՀ-ի ապագան կապված է Եվրոպայի հետ և ոչ թե Միջին Ասիայի:

«Եթե կան անձինք, ովքեր հակառակն են կարծում, ուրեմն քաջատեղյակ չեն ներկայիս քաղաքական և տնտեսական գործընթացներից կամ ուղղակի ցանկություն չունեն տեսնելու այդ իրողությունները: Կարծում եմ, որ ՀՀ զարգացման համար պայմանագիրն անհրաժեշտ պայման է: Հուսանք, որ ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ իշխանություններն ի զորու կլինեն դիմակայելու բոլոր տիպի ճնշումներին և այդքան բախտորոշ հարցում չեն ցուցաբերի մակերեսային մոտեցում»,- նման տեսակետ հայտնեց Խաչատուր Քոքոբելյանը:

Վերջինս չի բացառում, որ ՀՀ ռազմավարական դաշնակիցը՝ ՌԴ-ն, կարող է դեմ լինել այս համաձայնագրի ստորագրմանը, ուստի այդ խնդիրը պետք է լուծել առանց այլոց շահերը հաշվի առնելու:

«Այսօր ինձ համար ցավալի է, որ ՌԴ-ն, լինելով ՀՀ ռազմավարական հիմնական գործընկերը, ՀՀ հակառակորդ երկրին՝ Ադրբեջանին, վաճառում է զինատեսակներ, որոնք ոչ թե պաշտպանողական են, այլ զուտ հարձակողական: Ցավում եմ, որ այդտեղ նույնպես հավասարակշռությունը չի պահպանվում»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան ասել էր, որ Եվրամիության ու Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունները գրեթե ավարտված են և մնացել են միայն տեխնիկական բնույթի հարցեր: Գալիք նոյեմբերին Վիլնյուսում կայանալու է Եվրամիության ղեկավարության ու Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի ժամանակ էլ ՀՀ-ն ու ԵՄ-ն նախատեսում են նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում