2013թ. Bing-ը կգործարկի իր որոնման համակարգի հատուկ տարբերակը՝ նախատեսված դպրոցների համար: Ինչպես հաղորդում է ընկերության բլոգի կայքը, Bing For Schools-ը կտարբերվի անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակով և մեծահասակների համար կոնտենտի ֆիլտրերով, որոնման համակարգից կհեռացվեն նաև գովազդային հաղորդագրությունները: Բացի այդ, ծառայությունը ձեռք կբերի հավելյալ ուսումնական հնարավորություններ, որոնց նպատակն է բարձրացնել «թվային գրագիտությունը»:
Անվճար նոր ծառայությունն օգտագործվելու է բացառապես դպրոցների հայեցողությամբ: Ցանկացողների համար հատուկ որոնումը հասանելի կդառնա առանց որևէ ծրագրային ապահովման. այն կներբեռնվի դպրոցական ցանցից Bing-ի սովորական էջ այցելելիս:
Հիշեցնենք, որ Bing որոնման համակարգը գործարկել է Microsoft ընկերությունը 2009թ. Live Search-ի փոխարեն:







































