Monday, 22 06 2026
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

ԿԲ-ն պատրաստ է էներգակիրների թանկացման հետևանքներին

ԿԲ-ն պատրաստ է համապատասխանորեն արձագանքել հուլիսից էներգակիրների սակագների բարձրացման ազդեցությամբ գնաճային սպասումների և դրա երկրորդային ազդեցությունների դրսևորումներին: Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունում: ԿԲ-ն գնահատել է, որ ինչքան էլ ուժեղ լինեն գնաճային ճնշումները էներգակիրների թանկացման հետևանքով այս տարվա երկրորդ կեսին, միևնույնն է, մինչև հաջորդ տարվա երկրորդ կիսամյակ 12-ամսյա գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի դրա շրջանակներում, իսկ տնտեսական աճը կձևավորվի իր հավասարակշիռ մակարդակում:

Գնահատելով արտաքին և ներքին գնաճային բոլոր ճնշումները` ԿԲ-ն այսօրվա նիստում, որոշել է դեռ չփոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` թողնելով այն 8%:

«2013 թ. մայիսին արձանագրվել է 0.02% գնանկում, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.3% գնանկման պարագայում, հանգեցրել է 12-ամսյա գնաճի բարձրացմանը՝ մայիսի վերջին կազմելով 5.2%:

Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները: Այդ պայմաններում ինչպես հումքային, այնպես էլ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գրանցվել են գնանկումային միտումներ: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածը կբնութագրվի համաշխարհային տնտեսական աճի վերականգնման դանդաղ տեմպերով և ոչ գնաճային ազդեցություններով:

Խորհուրդը գնահատեց, որ վերջին զարգացումների համաձայն ՀՀ տնտեսությունում, ինչպես և ակնկալվում էր, շարունակվել է գյուղատնտեսության առաջարկի շոկի աստիճանական մարման ազդեցությամբ իրական սպառման՝ նախորդ տարում ձևավորված հավելուրդային աճի կրճատումը, ինչը ուղեկցվել է նաև Կառավարության կողմից իրականացված կանխատեսվածից ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ: Արդյունքում, կանխատեսվող հորիզոնում գնաճի վրա ներքին պահանջարկի ազդեցությունը մնում է ոչ գնաճային: Նշված գնանկումային գործոնների պայմաններում երկրորդ եռամսյակում գնաճային միջավայրի ընդլայնումը պայմանավորվել է հիմնականում գյուղատնտեսության ճյուղի բացասական զարգացումներով, մասնավորապես՝ եղանակային վատ պայմանների հետևանքով վեգետացիոն շրջանի ուշացմամբ, ինչպես նաև ձևավորված գնաճային սպասումներով: Դա արտահայտվել է պարենային ապրանքների գների՝ սպասվածից քիչ անկմամբ, որի արդյունքում էլ, ըստ ԿԲ գնահատումների, կիսամյակը կավարտվի 12-ամսյա գնաճի՝ կանխատեսվածից բարձր ցուցանիշով:

Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ձևավորված բարձր գնաճային միջավայրը ժամանակավոր առաջարկի շոկի արդյունք է, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ՀՀ ԿԲ կողմից դրական իրական տոկոսադրույքի պահպանումը հնարավորություն կտա խարսխել գնաճային սպասումները և նպաստել տնտեսական ակտիվության բարձրացմանը: Վերջինիս օժանդակել է նաև ԿԲ մեկ այլ գործողություն՝ դրամով պարտադիր պահուստավորման նորմայի իջեցումը, որով ԿԲ-ն բավարար դրամային իրացվելիություն է ապահովել տնտեսություն»,- ասված է ԿԲ տարածած հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում