Ֆրանսիայի Բորդո քաղաքում բացվում է Chateau le Thil հյուրանոցը, որի աշխատանքը հիմնված է գինու թերապիայի կոնցեպտի վրա: Ինչպես հաղորդում է Euromag-ը, նոր հյուրանոցի սեփականատերն է Կատիար ընտանիքը, որին պատկանում է նաև Les Sources de Caudalie հյուրանոցը:
Ընտանիքը տեղանքը գնել է 2012թ. աշնանը ի հավելումն Château Smith Haut Lafitte գինեգործական ամրոցի: Chateau le Thil հյուրանոցում կլինի 9 համար:
Դանիել և Ֆլորանս Կատիարների դուստրը՝ Ալիս Տուրբյեն, փորձելով կալվածքը պահել իր նախնական տեսքով, հյուրանոցում վերստեղծել է յուրօրինակ դիզայն՝ օգտագործելով հնաոճ իրեր, Բորդոյին հատուկ ավանդական նյութեր և գործվածքներ:
Հյուրանոցին կից հողատարածքում աճում է սև և սպիտակ խաղող:







































