Հարկային նոր օրենսգրքի շուրջ քննարկումները բուռն են ընթանում: Իշխող ՀՀԿ-ական պատգամավորների մեջ ևս կան նոր Հարկային օրենսգրքի շուրջ մտահոգություններ արտահայտողներ:
«Շրջանառության հարկը կիրառվում է, քանի որ մեզ մոտ փաստաթղթավորման շրջանառությունը շատ թաքնված է, և շատ դժվար է իրականացնելը, եթե մենք ունենանք բացարձակ իրականացավող փաստաթղթաշրջանառություն, շատ տնտեսվարողներ կփորձեն աշխատել այդ շրջանակներում:
Հարկային նոր օրենսգրքի հետ կապված մտահոգություններ շատ կան՝ պետք է վերանայենք կարգավորման մեխանիզմները, կարգավորումները կարողանանք իրականացնել առավելապես օրենքով, դրույքաչափերի որոշակի մեծացում կա՝ մասնավորապես ակցիզային ապրանքատեսակների հետ կապված, որը կարող է բերել գնաճի»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































