Ամերիկյան Օռլանդո քաղաքի գեյերի ակումբի հրաձիգը սպանվել է: Այս մասին Twitter-ում հայտարարություն է տարածել Օռլանդոյի ոստիկանությունը՝ գրում է ria.ru-ն:
«Հրաձգություն՝ Pulse ակումբում. ակումբում կրակ բացած անձնավորությունը սպանված է»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չկան:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել ակումբում կրակոցների արդյունքում «մեծ թվով տուժածների» մասին:
Ականատեսների խոսքով՝ դեպքի պահին ակումբում եղել է մոտ 100 այցելու:







































