Ամերիկացի հայտնի ներդնող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ բարեգործական ընթրիքին մասնակցելու հրավիրատոմսը վաճառվել է 3․457 միլիոն դոլարով: Առևտուրը տեղի է ունեցել eBay համացանցային աճուրդում: Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ գնորդը գործարարի երկրպագուն է, որը ցանկացել է մնալ անհայտ:
Բաֆեթը չի թաքցնում, որ իր հետ ընթրիքները սովորաբար տևում են 3 ժամ, որոնց ընթացքում քննարկվում են հարցերի լայն շրջանակ: Միակ արգելված թեման հանդիսանում է միլիարդատիրոջ ապագա ներդրումները:








































