Wednesday, 24 06 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Տեխնոլոգիաների կիրառման առումով Հայաստանն այժմ 82-րդ տեղում է

Արդեն վեցերորդ անգամ անցկացվող «ԴիջիԹեք» ամենամյա բիզնես-ֆորումի նպատակը դաշտի բացը լրացնելն ու բիզնեսում տեխնոլոգիաների կիրառումն է:

«Տեխնոլոգիաների կիրառման առումով Հայաստանը 5 տարի առաջ 116-րդ տեղում էր, իսկ այժմ 82-րդ տեղում ենք, սակայն դա էլ մեզ պատիվ չի բերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություննների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Բանախոսի պնդմամբ՝ ֆորումի շրջանակներում ստեղծվել են բազմաթիվ գործարար կապեր, ինչը կնպաստի դաշտի բարելավմանը:

«Մեր նպատակը միջավայր ստեղծելն է»,-ասում է Կ. Վարդանյանն ու հավելում, որ ֆորումի նպատակը բիզնես-միջավայրի և ՏՏ ոլորտի «հանդիպումը» կազմակերպելն է:

«ՏՏ ոլորտը հաճախ չի կարողանում ճիշտ ներկայացնել այն խնդիրները, որ ինքը կարող է լուծել, քանի որ չի առնչվում այդ խնդիրներին, իսկ բիզնես-ոլորտը չի կարողանում ճիշտ ձևակերպել պատվերը: Այս պարագայում առաջանում է թարգմանչի կարիք, ինչը թույլ է տալիս այս երկու կողմերի հանդիպումը»,- ասում է բանախոսն ու նշում, որ «ԴիջիԹեք»-ի խնդիրը ՏՏ բիզնես-ոլորտների շփման համար բարենպաստ միջավայր ստեղծելն է:

Այս տարվա «ԴիջիԹեք»-ին ներկայացվել են Սինգապուրի տեխնոլոգիական զարգացման փորձը, վանչուրային կապիտալի ներդրման առավելությունները, ներկայացվել են տեխնոպարկերի ստեղծման առավելությունները: Շուրջ քառասուն տեխնոլոգիական ներկայացումներ են եղել: Ցուցահանդեսին ներկա էին ավելի քան 40 տեղական և 12 արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ աշխարհի 8 երկրներից:

Առցանց տաքսի համակարգ, միջքաղաքային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակ, ջերմոցային տնտեսությունների զարգացման համակարգ, անօդաչու թռչող սարքեր. սրանք ֆորումին ներկայացված նմուշների միայն մի փոքր մասն են:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում