«Գահերի խաղը» (Game of Thrones) ֆանտաստիկ հեռուստադրաման զբաղեցրել է առաջին տեղը գարնանային հեռուստաեթերաշրջանում սերիալների շարքում՝ համացանցից ապօրինաբար բեռնվելու ամենաբարձր ցուցանիշով: Այս մասին հայտնում է TorrentFreak պորտալը: Խոսքը միայն ամերիկյան արտադրության ֆիլմերի մասին է:
Ամենահանրահայտը եղել է երրորդ սեզոնի առաջին սերիան. այն ներբեռնվել է ողջ աշխարհում ավելի քան 5.2 մլն անգամ: Ընդհանուր առմամբ «Գահերի խաղի» անօրինական ներբեռնումների թիվն անցած տարվա համեմատ աճել է 25 տոկոսով:
«Ցանցահենային» վարկանիշում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են «Մեծ պայթյունի տեսությունը» (Big Bang Theory, 2.9 մլն) և «Ինչպես եմ ես հանդիպել քո մայրիկին»(How I Met Your Mother 2.85 մլն) սերիալները:
Գնահատվել է նաև սերիալների հեռուստատեսային վարկանիշը: Ամենամեծ ժողովրդականություն ունեցել է «Ժամանակակից ընտանիքը» (Modern Family) սերիալը:







































