Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի տրանսպորտային իշխանությունները երկկողմ բանակցությունների ժամանակ աջակցել են ավտոտրանսպորտով միջազգային բեռնափոխադրումների համար թույլտվությունները 5000-ով քանակը մեծացնելու առաջարկը։
Այս մասին նշված է «Ռոստրանսնադզորի» տարածած հաղորդագրությունում։ Ադրբեջանական կողմի համապատասխան առաջարկը ներկայացվել է «Ռոստրանսնադզորի» ղեկավարի տեղակալ Ա. Ախոխովին, ով իրազեկվել է նաև Ռուսաստանի տարածքում ադրբեջանական փոխադրողների տրանսպորտային վերահսկողության ժամանակ հայտնաբերված խախտումների մասին։
Թույլտվությունների թվի մեծացման մասին առաջարկը աջակցության է արժանացել հանդիպման մասնակիցների կողմից ու արտացոլում գտել արձանագրությունում։







































